Որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին․ կազմակերպությունն արձագանքել է Հայաստանի պահանջին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ կառույցը չի հայտնել, թե ո՞րն է իր պատասխանատվության գոտին Հայաստանում։

РБК-ին կազմակերպությունից հայտնել են, որ ՀԱՊԿ-ը Հայաստանում իր պատասխանատվության գոտին համարում է նրա ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական սահմանների շրջանակներում:

Կազմակերպությունում նշել են, որ պատասխանատվության գոտու վերաբերյալ ձևակերպումը բավականին բարդ է, և այն ավելի շատ նպատակ ունի ուշադրություն հրավիրել հանրապետությունում տիրող իրավիճակի վրա, քան ստանալ առարկայական պատասխան։

«Համաձայն 2010 թվականի փոխգործակցության սկզբունքների մասին համաձայնագրի, որը ստորագրվել է ՀԱՊԿ-ի կողմից, պատասխանատվության գոտին անդամ պետությունների ինքնիշխան տարածքն է: ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է պետական սահմանը, որը կարգավորվում է Հայաստանի և նրա հարևանների միջև երկկողմ հիմքով»,- հավելել են կազմակերպությունում:

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել էր՝ եթե ՀԱՊԿ-ը կպատասխանի հնչեցված հարցերին, ու այդ պատասխանները համընկնեն Հայաստանի պատկերացումներին, ապա դա կնշանակի, որ Հայաստանի ու ՀԱՊԿ-ի միջև հարցերը լուծված և ամփոփված են։ Իսկ եթե երկրի պատկերացումների հետ պատասխանը չհամընկնի, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, սակայն, թե երբ, չի կարող ասել:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031