Մտահոգությունները, թե իբր ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ուղարկում են միայն սահմանամերձ գյուղեր, սին են և հիմնազուրկ

Արագածոտնի մարզում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ հանդիպում։

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլի Մինասյանը, Վահագն Ալեքսանյանը, Զարուհի Բաթոյանը, Մերի Գալստյանը, Նարեկ Ղահրամանյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանը, Միգրացիոն ծառայության տնօրենի տեղակալ Նելլի Դավթյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին ներկայացվել է կառավարության կողմից կատարված աշխատանքը, աջակցության ծրագրերը, ինչպես նաև բնակարանի ապահովման ծրագիրը, որը քննարկման փուլում է։ Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 5 տարիների ընթացքում, իսկ այդ ընթացքում այն ընտանիքները, որոնք դեռևս ձեռք բերած չեն լինի բնակարան, կշարունակեն ստանալ որոշակի աջակցություն։

Քաղաքացիների կողմից բարձրացված մտահոգությունների շարքում է եղել ՀՀ քաղաքացիություն ստանալը և դրանից բխող իրավական հետևանքները։ Շեշտվել է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալիս ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացին չի զրկվում իր իրավունքներից, հետագա սոցիալական աջակցություններից։

Արձանագրվել է, որ այն մտահոգությունները, թե իբր բռնի տեղահանվածներին ուղարկում են միայն սահմանամերձ գյուղեր, սին են և հիմնազուրկ. յուրաքանչյուր քաղաքացի ինքն է ընտրում, այն բնակավայրը, որտեղ ցանկանում է տուն գնել կամ կառուցել։

Հնչել են գյուղական բնակավայրերում տնտեսություններ հիմնելու և հողագործությամբ զբաղվելու ծրագրերի առաջարկներ։

Հնչել են նաև քաղաքական հարցադրումներ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները և Կառավարության ներկայացուցիչները կշարունակեն իրենց համատեղ հանդիպումները ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031