Ոստիկանական հատուկ խմբեր են գործուղվել Ոսկեպար. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Նիկոլ Փաշինյանը մոտ տասն օր առաջ Տավուշ այցից եւ «ջերմ» ընդունելությունից հետո, պարզվում է՝ որոշում է կայացրել համարժեք «վերաբերմունքի» արժանացնել իր հայրենակիցներին։ Ոստիկանական հատուկ խմբեր են գործուղել Ոսկեպար, Բաղանիս եւ հարակից համայնքներ, որոնք ուժեղացված ծառայություն են իրականացնում, հայտնաբերում են լրատվամիջոցներին հարցազրույց տված հասարակ գյուղացիներին եւ բացատրական աշխատանք տանում նրանց հետ, հորդորում են այլեւս հարցազրույցներ չտալ, բացատրում են, որ դրանով ոչ թե օգնում, այլ վնասում են գործին` «շարժում են Ալիեւի զայրույթը»։

Իհարկե, ՆԳՆ-ն կշտապի հերքել այդ փաստը, սակայն դրա մասին շատերը գիտեն, եւ դրա ապացույցներից է այն, որ վերջին օրերին տավուշցիներն ավելի պասիվ են, քան Փաշինյանի այցից անմիջապես հետո։ Հիմա տավուշցիներից խոսք կորզելը դարձել է գրեթե անհնարին:»:

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930