Ադրբեջանից ՀՀ-ի հասցեին կեղծ մեղադրանք է հնչում, «նեղվել են» Ռասմուսսենի գլխավորած խմբի զեկույցից

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենի գլխավորած խմբի զեկույցում ներառված հայտարարությունները ասել է, թե Հայաստանն իբր անկեղծ չէ տարածաշրջանում խաղաղության օրակարգի հարցում։

«Որոշ քաղաքական գործիչների կողմից, այդ թվում՝ եվրոպական կառույցների, ինչպիսիք են Եվրախորհրդարանը և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ծախսատար և անիմաստ զրպարտչական արշավների անցկացումը չի ծառայում տարածաշրջանային կայունությանն ու խաղաղության հաստատմանը։ Փոխարենը, Հայաստանի կառավարությունը և հայկական լոբբիստական ​​խմբերը պետք է կենտրոնանան տարածաշրջանում իրական խաղաղության օրակարգի առաջմղման վրա»,- հավելել է Հաջիզադեն:

Հիշեցնենք, որ Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայաստանի բարեկամներ ցանց» բարձր մակարդակի խումբը, որի մասնակիցների թվում են նախկին վարչապետներ, խորհրդարանականներ և դիվանագետներ, պատրաստել է զեկույց, որում անդրադադարձ է կատարվում Հայաստանի ու Եվրոպական Միության միջև հարաբերություններին, դրանց հետագա ամրապնդման անհրաժեշտությանը, Հայաստանի՝ կազմակերպությանը վերջնական անդամակցելուն, ինչպես նաև Հարավային Կովկասում առկա իրադրությանն ու Հայաստանին սպառնացող վտանգներին։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930