Սկանդալի կենտրոնում հայտնված և չվճարվող արձակուրդ մեկնած Նաիրի Զարյանի անվան դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից

Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանն ազատվել է աշխատանքից:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանն ազատման դիմում է ներկայացրել, որն ընդունվել է»,- ասաց Կոստանյանը։

Ավելի վաղ առաջ անդրադարձել էինք Երևանի Նաիրի Զարյանի անվան հ. 130 հիմնական դպրոցում կատարվող իրադարձություններին, հայտնել, որ փոխտնօրենները դուրս են եկել տնօրենի դեմ, նրանք իրենց զբաղեցրած պաշտոններից լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում են ներկայացրել: Ըստ փոխտնօրենների՝ պատճառն այն է, որ տնօրենն անտեսում է իրենց բարձրացրած հարցերը, չի զբաղվում հաստատության խնդիրներով:

Երևանի քաղաքապետի համապատասխան կարգադրությամբ դպրոցի տնօրենին տրվել էր չվճարվող արձակուրդ՝ պարտականությունների կատարումը վերապահելով տնօրենի ուսումնական գծով տեղակալին:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930