Եվրամիություն-Հայաստան հարաբերություններն անշեղորեն և դինամիկ զարգանում են․ ՀՀ նախագահն ընդունել է Վասիլիս Մարագոսին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին:

Ողջունելով հյուրին նախագահը շեշտել է, որ Եվրամիություն-Հայաստան հարաբերություններն անշեղորեն և դինամիկ զարգանում են:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Վասիսլոս Մարագոսը նշել է, որ իր բոլոր ջանքերը ներդնում է ԵՄ-Հայաստան գործընկերության ամրապնդման և ընդլայնման գործին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրամիության հետ համատեղ իրականացվող տարբեր ոլորտային ծրագրերի և նախաձեռնությունների ընթացքի վերաբերյալ օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, կրթության, տնտեսական և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի կյանքի կոչման հեռանկարներին:

ԵՄ պատվիրակության ղեկավարը Հանրապետության նախագահին մանրամասներ է ներկայացրել առաջիկայում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների ծրագրի վերաբերյալ:

Երկուստեք կարևորվել են վերջին տարիներին նաև Եվրամիության աջակցությամբ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ արվող բարեփոխումները: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար և սոցիալական խնդիրների համալիր լուծման հնարավորություններին և ուղղություններին:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության դերակատարության վերաբերյալ, որն իր կարևոր դրական ազդեցությունն ունի սահմանային լարվածության նվազման գործում:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031