Ուկրաինան զինյալներ է պատրաստել Մերձավոր Արևելքում․ ՌԴ ԱԴԾ տնօրեն

Կրոկուսում ահաբեկչության հեղինակը դեռևս բացահայտված չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։

«Ռուսաստանի Դաշնությունը արել է ամեն ինչ, որպեսզի Crocus-ում տեղի ունեցած ահաբեկչության մասնակիցները չհատեն Ուկրաինայի սահմանը»,- նշել է Բորտնիկովը։

Բորտնիկովը հավելել է, որ ԱՄՆ-ն ընդհանուր տեղեկատվություն է փոխանցել Ռուսաստանի Դաշնությանը ահաբեկչությունների հնարավորության մասին, և Ռուսաստանը դա հաշվի է առել։

Բորտնիկովը նշել է նաև, որ տեղեկություն ունեն, որ Ուկրաինան զինյալներ է պատրաստել Մերձավոր Արևելքում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031