Չենք մասնակցում ՀԱՊԿ բարձրագույն մակարդակի հանդիպումներին, բայց չենք էլ արգելափակում որոշումները. վարչապետ

ՀԱՊԿ-ը, մեր գնահատմամբ, չի կատարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ստանձնած անվտանգության պարտավորությունները, մենք փաստացի սառեցրել ենք մեր մասնակցությունը կազմակերպությունում։

Այս մասին «Kathimerini» հունական պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանը 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ չունի, չի մասնակցում ՀԱՊԿ բարձրագույն մակարդակի հանդիպումներին, բայց չի էլ արգելափակում որոշումները։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բաց է բոլոր գործընկերների հետ փոխշահավետ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու համար և ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հարցում։

«Այդ նպատակով մենք դիվերսիֆիկացնում ենք մեր հարաբերությունները անվտանգության հարցերի շուրջ»,- ասել է նա:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031