Ներկայում մոտ 900 անձի նկատմամբ կիրառվել է տնային կալանք և վարչական հսկողություն․ Գրիգոր Մինասյան

Հայաստանում ներկայում մոտ 900 անձ պրոբացիայի շահառու է, որոնք չեն հայտնվել բանտում, և նրանց նկատմամբ կիրառվել է տնային կալանք ու վարչական հսկողություն։

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

«2023 թվականը կարևոր ու ռեֆորմային էր պրոբացիայի ծառայության համար։ 2023 թվականի հունվարի 1-ից դատարանները կարողանում են տնային կալանք և վարչական հսկողություն կիրառել։ Ձեռք են բերել մոտ 800 համապատասխան սարքավորումներ լեհական առաջատար միջազգային կազմակերպությունից ։ Եվ արդեն այսօր ունենք մոտ 900 պրոբացիայի շահառու, որոնք չեն հայտնվել բանտում, որովհետև մեր իրականացրած բարեփոխումների արդյունքում դատարանը հնարավորություն ունի նաև տնային կալանք և վարչական հսկողություն կիրառել»,- ասաց Մինասյանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031