Ահաբեկչության աջակցության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացին, ով ցանկանում էր գալ Հայաստան, ձերբակալվել է

Սանկտ Պետերբուրգի բնակիչ Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են Պուլկովո օդանավակայանում, փոխանցում է kommersant.ru-ն։

Ըստ հրապարակման՝ նա մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Ավելի վաղ Նիկոլայ Կոնաշենոկը սոցիալական ցանցերում մի քանի գրառում էր կատարել Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության մասին։

Նրա խոսքով՝ հրապարակումները հանրության կողմից ընկալվել են որպես ահաբեկչությանն աջակցող։ «Ներողություն եմ խնդրում բոլորից։ Ես չեմ աջակցում ահաբեկչությանը. Կատարվել է հրեշավոր հանցագործություն, որի համար մենք բոլորս սգում ենք»,- ասել է Կոնաշենոկը։ Նրա գրառումներն այժմ ջնջվել են։ Նրանց սքրինշոթները նախկինում հրապարակել էին մի շարք Telegram ալիքներ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031