Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի համար առանցքային սկզբունքներն Ադրբեջանի հետ բանակցություններում

Այսօր մենք առաջ ենք մղում խաղաղության օրակարգը` միտված հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը։

Այս մասին Ուրուգվայի լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում մեզ համար առանցքային են տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության նկատմամբ հարգանքը, ենթակառուցվածքների նկատմամբ ինքնիշխանությունը։ Այս մոտեցումը միանգամայն համահունչ է միջազգային իրավունքին, և միջազգային հանրության, մեր գործընկերների կողմից դրան աջակցությունը չափազանց կարևոր է։

Եվ այս կարևորությունն ընդգծվում է հատկապես ներկայիս պայմաններում, երբ ձևավորված միջազգային իրավակարգը շատերի կարծիքով չի գործում, ուստի միջազգային հարաբերությունների հիմքում դրված՝ իմ կողմից նշված առանցքային սկզբունքների, միջազգային իրավունքի պաշտպանությունը կարող է ձևավորել անհրաժեշտ միջավայրը, որի կարիքը մեր տարածաշրջանում մեծապես զգացվում է»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728