Ալիևյան ռեժիմի կողմից հայկական ամեն ինչի դեմ տասնամյակներ շարունակ ատելության քարոզչության սարսափելի հետևանքները։ Այս մասին գրառում է արել ԵՄ-ում ՀՀ դեսպան Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով «Կրոկուսի» ենթադրյալ աշխատակիցներից մեկի մեկնաբանությանը, որը հնչել է ռուսական լրատվականերից մեկով։
«Աշխատակիցը խոսում է իր ղեկավարության ռասիզմի մասին, «բոլոր աշխատակիցներն ադրբեջանցիներ են» ասում է նա, և հսկայական ողբերգության ֆոնին փորձում է ատելություն սերմանել։ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի առնվազն երկու կամ երեք հոդվածներ են նշմարվում»,-նշել է դեսպանը։
Նշենք, որ «Կրոկուսի» ադրբեջանցի աշխատակիցը ԶԼՄ-ի հետ զրույցում նշել է, թե ահաբեկիչներից հայերենով հայհոյանքներ է լսել։
Վերջին տվյալներով՝ մերձմոսկովյան այս համերգասրահում զոհվել է առնվազն 143 մարդ։ Նախնական տվյալներով՝ մարդկանց մահվան պատճառ էին դարձել հրազենային վնասվածքները և այրվող նյութերից թունավորումը։
Համերգասրահի վրա հարձակումից հետո «Կրոկուս»-ում հրդեհ էր բռնկվել։ Դրա հետևանքով շենքն ամբողջությամբ այրվել էր։ Այն պատկանում է ադրբեջանցի մեծահարուստ Արազ Աղալարովին։
ՌԴ ԱԴԾ-ն այսօր հայտարարել է, որ ձերբակալել է ահաբեկչական հարձակման 4 կասկածյալներին։