Ինչպես է Ուկրաինայի սահմանի մոտ ձերբակալվում Crocus City Hall-ի հարձակման երկրորդ ենթադրյալ ահաբեկիչը (տեսանյութ)

Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, ձերբակալվել է երկրորդ ենթադրյալ ահաբեկիչը, ով մասնակցել է Crocus City Hall-ի վրա հարձակմանը։ Նրան հնարավոր է եղել գտնել դրոնի միջոցով։

Ահաբեկչության մասնակիցների որոնողական աշխատանքներում ներգրավված են երկու ուղղաթիռ և ութ անօդաչու թռչող սարք։

Տղամարդուն գտել են Ուկրաինայի սահմանի մոտ։

Ավելի վաղ ձերբակալվել էր նաև 19-ամյա Մուհամեդսոբիր Ֆայզովը, որը նույնպես փորձել էր փախչել։ Ձերբակալության ժամանակ վերջինս վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031