Պուտինը պատրաստվում է դիմել ժողովրդին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է դիմել ժողովրդին, հաղորդում են Ռուսաստանի պետական լրատվամիջոցները։

Ահաբեկչությունից հետո՝ արդեն մոտ հինգ ժամ է՝ Կրեմլը տեղի ունեցածը չի մեկնաբանել։

Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 40 զոհի և 100 վիրավորի մասին: Առողջապահության նախարարությունը հրապարակել է 146 վիրավորների ցուցակ, որտեղ նաև երեխաների անուններ կան։

Ըստ արևմտյան լրատվամիջոցների, կատարվածի համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Միաժամանակ նշվում է, որ այդ տեղեկատվության հավաստիությունն առայժմ հնարավոր չէ ճշտել։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031