Մի շարք երկրներ ցավակցել են Ռուսաստանին՝ այսօր տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Մի շարք երկրներ՝ Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Եգիպտոսը, Թուրքիան, Գերմանիան, ցավակցել են Ռուսաստանին՝ այսօր տեղի ունեցած ողբերգությանն կապակցությամբ։

Թվիթերում ցավակցական գրառում է արել նաև Հայաստանի արտգործնախարարությունը․ «Ցնցված ենք տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության սահմռկեցուցիչ լուրից։ Խորապես սգում ենք անմեղ մարդկանց կորուստը և շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրավորներին»։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս ցավակցել է՝ նշելով. «Ահաբեկչությունը տեղ չպիտի ունենա ժամանակակից աշխարհում և այն չունի որևէ արդարացում»։

Ավելի վաղ նաև Վաշինգտոնն էր ցավակցել զոհերի հարազատներին: «Այդ պատկերները սարսափելի են», տեսանյութերը «պարզապես դժվար է դիտել», — ասել էր Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031