Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Մարտի 22-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհի 2-րդ կմ-ում իրականացվում են քարաթափման մաքրման աշխատանքներ, ճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Մաքրման աշխատանքներով պայմանավորված և անվտանգությունից ելնելով՝ ժամը 19։00-ից վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Դիլիջանի ոլորաններում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում ձյուն է տեղում։

Աշոցքի, Արագածի, Ապարանի, Գավառի, Սպիտակի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, Իջևանի, Ստեփանավանի տարածաշրջաններում՝ անձրև։

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031