Մանասյանը շնորհավորել է Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորել է Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

«Հայաստանում քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նավրոզի՝ Նոր տարվա առթիվ:

Թող գարնան զարթոնքը խորհրդանշող այս տոնը Հայաստանում ապրող քրդերին խաղաղություն, առողջություն ու երջանկություն բերի:

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։ Առաջնահերթ է մեկտեղել բոլորիս ջանքերը՝ մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման և արդյունավետ պաշտպանության հարցում»:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031