Եղիազար Վարդանյանը նշանակվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Կառավարության որոշմամբ Եղիազար Վարդանյանը նշանակվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ։

Եղիազար Վարդանյանը 2020 թվականից զբաղեցնում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնը։

Հիշեցնենք՝ այս պաշտոնը թափուր էր դեռևս հունվարից, երբ հունվարի չորսին ՀՀ վարչապետն այցելել էր Արմավիրի և Լոռու մարզերում պետական բյուջեի միջոցներով կառուցվող հաստատություններ և բազմաթիվ խնդիրներ արձանագրել:

Այցերին հետևել էին պաշտոնանկություններ․ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ևս ազատվել էր պաշտոնից: Նա կոմիտեն ղեկավարում էր 2021 թվականի հունվարի 27-ից։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930