«Արևների» համաշխարհային օրն է․ պետությունը պետք է երաշխավորի Դաունի համախտանիշով մարդկանց անկախ ապրելու իրավունքը. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Դաունի համախտանիշով մարդկանց՝ «արևների» համաշխարհային օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․

«Մարտի 21-ն ամբողջ աշխարհը նշում է որպես Դաունի համախտանիշով մարդկանց՝ «արևների» համաշխարհային օր։

Օրվա խորհրդով պայմանավորված` ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել պետության ստանձնած պարտավորությունը՝ ապահովելու յուրաքանչյուրի հավասար հիմունքներով հասարակական կյանքում մասնակցությունն ու արդյունավետ սոցիալական ներառումը։

Պետությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկի՝ երաշխավորելու Դաունի համախտանիշով մարդկանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի անխոչընդոտ իրացումը:

Այս օրը ևս մեկ առիթ է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը գիտակցի ներառական հասարակության ձևավորման անհրաժեշտությունն ու կարևորությունը»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30