ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրենին

Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի (CoE) ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխին։
Փոխնախարար Սարգսյանը Կլաուս Նոյկիրխին է ներկայացրել ներքին գործերի բնագավառում իրականացվող լայնածավալ բարեփոխումները։
Կլաուս Նոյկիրխը բարձր է գնահատել Ներքին գործերի նախարարության հետ առկա համագործակցությունն ու բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացումը։
Կողմերը քննարկել են ՆԳՆ և ԵԽ գործընկերությամբ համատեղ իրականացվող ծրագրերի մանրամասները և դրանց հաջող ընթացքը։ Անդրադարձել են նաև առաջիկայում Երևանում պաշտոնապես մեկնարկվող «Հայաստան տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՄԻԵԴ վճիռների կատարմանը, դրա շրջանակներում «Ոստիկանական Գվարդիայի մասին» նոր օրենքի մշակմանը, ուժի կիրառման համաչափության ստանդարտներով վերապատրաստումների իրականացմանը, վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերի պատշաճ փաստաթղթավորմանը, ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ ընթացող օրենսդրական և գործնական փոփոխություններին։
Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ համագործակցությունն ու ընդլայնել գործընկերության ուղղությունները։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30