Ազատության հրապարակում մեկնարկում է Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը հանրահավաքը

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունն այսօր՝ մարտի 20-ին, Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել:

Ինչպես ավելի վաղ նշել են կազմակերպիչները՝ հանրահավաքի նպատակն է հիմնովին վերանայել Կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի նախագիծը, որը չի արտացոլում արցախցիների հավաքական շահերն ու նպատակները։

«Արցախ հավաքական վերադարձի հարցը գերակա համարելով ՝ հանրահավաքի ժամանակ նախատեսվում է քննարկել եւ բարձրաձայնել Արցախի ժողովրդի լայն շրջանակների առաջարկներն ու պահանջները թե՛ վերադարձի և թե՛ բնակարանային ու սոցիալական այլ ծրագրերի վերաբերյալ։ Եթե մտահոգ եք հայ ժողովրդի ու նրա արցախյան հատվածի ճակատագրով ու իրավունքների պաշտպանությամբ, ապա համեցե՛ք հանրահավաքին:

Հանրահավաքի վերջում Նախաձեռնությունը հանդես կգա հայտարարությամբ և առաջարկությունների փաթեթով, որը մշակվել է հանրային լայն քննարկումների արդյունքում և մարտի 6-ի հայտարարության զգալիորեն լրամշակված տարբերակն է։

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը բաղկացած է արցախյան շուրջ 40 կազմակերպություններից, որը որևէ առնչություն չունի քաղաքական ուժերի և ներքաղաքական պայքարի հետ»,-ասվել է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031