Կրեմլում կասկածելի են համարում ԵՄ առաքելության արդյունավետությունը հայ-ադրբեջանական սահմանին

Կրեմլում կասկածելի են համարում ԵՄ դիտորդական առաքելության արդյունավետությունը հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պեսկովի խոսքով, Բաքուն չի աջակցում Երևանի հրավերին Կովկասում ԵՄ դիտորդական առաքելությանը, դա կասկածի տակ է դնում դրա արդյունավետությունը։

«Եթե մենք ճիշտ ենք հասկանում, ադրբեջանական կողմը շատ բացասական է վերաբերվում այդ առաքելության գործառույթներին։ Ես կասկածում եմ, որ այնտեղ ըմբռնումով կընդունվի նման մանդատը, ուստի դա Երևանի միակողմանի որոշումն է», — նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031