Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ապա կնվազի

Երևան քաղաքում մարտի 20-ի երեկոյան ժամերին, 21-23-ը, 24-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Մարտի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում մարտի 20-ի ցերեկը առանձին շրջաններում, 21-23-ը, 24-ի գիշերը, 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Մարտի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 21-22-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը կբարձրանա 4-6, 23-ին կնվազի 2-4 աստիճանով։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031