ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանում է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ

Հայաստանում առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցեն՝ ելնելով ռիսկերի կառավարման ռազմավարությունից (ներառյալ պատժամիջոցների ռիսկերը):

Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկից՝ պարզաբանելով «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ ավելի վաղ հրապարակված տեղեկատվությունը:

Միաժամանակ նշվում է, որ սպասարկման պայմանների ցանկացած փոփոխության դեպքում բանկերը պետք է այդ մասին տեղեկացնեն իրենց հաճախորդներին։

Հիշեցնենք՝ «Միր» քարտերը մարտի 30-ից կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում, բացառություն կկազմի «ՎՏԲ Հայաստան» բանկի ենթակառուցվածքը:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031