Պուտինը «պարտվել է» Երևանում և Գյումրիում. հայտնի են Հայաստանում քվեարկության արդյունքները

Հայտնի են ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքները Հայաստանում տեղակայված ընտրատեղամասերում:

Տվյալներից պարզ է դառնում, որ Պուտինը «պարտվել է» Երևանում և Գյումրիում: Ընտրատեղամասերում պատկերը հետևյալ տեսքն ունի.

Երևան՝

Դավանկով-63%

Պուտին-8%

Խարիտոնով-1%

Սլուցկի-1%

Անվավեր քվեաթերթիկ 17%

Գյումրի՝

Դավանկով — 48%

Պուտին — 21%

Խարիտոնով-2%

Սլուցկի-1%

Անվավեր քվեաթերթիկ — 10%

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների քվեարկությունը Հայաստանում ընթացել է հինգ ընտրատեղամասում՝ երկուսը Երևանում՝ դեսպանատանը և ավիաբազայում, երեքն էլ Գյումրիում՝ 2-ը ՌԴ գլխավոր հյուպատոսությունում և մեկը 102-րդ ռազմաբազայում:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ արձանագրությունների 99,5 տոկոսի մշակման արդյունքներով՝ Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 87,32 տոկոսը և հինգերորդ ժամկետով վերընտրվել ՌԴ նախագահ:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031