Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համաձայնություն էր տվել Նավալնիի փոխանակմանը

Ալեքսեյ Նավալնիի մահից մի քանի օր առաջ Վլադիմիր Պուտինը քննարկել է նրա հնարավոր փոխանակումը։ Այս մասին ՌԴ գործող նախագահը հայտարարել է իր նախընտրական շտաբում լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ Նավալնիին փոխանակելու միտք կար արևմտյան երկրներում գտնվողներից մեկի հետ․ «Ես համաձայնեցի, ուզում էինք փոխանակել, որպեսզի նա չվերադառնա։ Դուք կարող եք ինձ հավատալ, կամ չհավատալ, բայց ինձ հետ խոսողը դեռ չէր ավարտել նախադասությունը, երբ ես ասացի՝ համաձայն եմ», — ասել է Պուտինը:

«Այո, նա մահացավ, դա միշտ տխուր իրադարձություն է։ Բայց մենք ունեցել ենք նաև այլ դեպքեր, երբ ազատազրկման վայրերում մարդիկ մահացել են։ Դա չի՞ եղել ԱՄՆ-ում։ Դա տեղի է ունեցել մեկից ավելի անգամ»,-ասել է ՌԴ նախագահը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031