Պնդումը, թե բանակցել են տարածք հանձնելու ուղղությամբ, ամոթալի ու ստոր է․ 2-րդ նախագահի գրասենյակ

«ՀՀ արտգործնախարարի հաստիքը զբաղեցնող մարդն այսօր իր կյանքի ամենամեծ ձեռբերումն ունեցավ՝ «կռուտիտների» վարպետությամբ գերազանցեց նույնիսկ իր շեֆին»,- Yerevan.Today-ի զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ ի պատասխան խորհրդարանում Արարատ Միրզոյանի ելույթի:

«Նախագահ Քոչարյանի իշխանության տարիներին ՀՀ իշխանությունները Արցախյան հարցով վարվող բանակցություններում ազատագրված որևէ տարածքից զորքերի դուրսբերումը միշտ և պարտադիր կապել են Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի հարցի հետ: Դա պատմական փաստ է, և առնվազն ամոթալի ու ստոր է պնդել, թե բանակցություն է վարվել տարածք հանձնելու ուղղությամբ»,- ասել է Բագրատ Միկոյանը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031