Ռիսկային սցենարներից մեկի դեպքում տարեկան աճը 5,1-ի փոխարեն կարող է լինել 1,3 տոկոս. նախարարը` Իրան-Իսրայել բախման մասին

Իհարկե, դատողություններ կան այդ ուղղությամբ, տարբեր զարգացումներ հնարավոր են։ Այս մասին այսօր՝ հունիսի 16–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Իրան–Իսրայել հակամարտությունն ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ «Մեր բյուջետային փաստաթղթերում մենք ռիսկային սցենար էլ ենք դիտարկում։Մենք տարբեր սցենարներ ենք ներկայացնում հենց այդ փաստաթղթի մեջ, այդ ռիսկային […]

Կանգառասրահը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

Հունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառասրահը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական […]

Շարունակվում է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի գեղարվեստական լուսավորման աշխատանքը

Մայրաքաղաքում շարունակվում են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի գեղարվեստական լուսավորման գործընթացը: Այդ մասին զեկուցվել է քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացում: Արդեն իսկ անցկացվել է շուրջ 3500 մետր մալուխ, տեղադրվել են լեդ տեսակի 44 լուսարձակներ, ուժային և կառավարման վահանակներ:

ԱԶԲ ֆինանսավորմամբ ծրագրում կներառվեն Դալմայի այգիներում անտառապուրակ ստեղծելու էսքիզը և նախագիծը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունում քննարկվել է նաև Դալմայի այգիների մինչև 230 հա տարածքում անտառապուրակ ստեղծելու հարցը: Անտառապուրակի էսքիզը և նախագիծը կազմելու աշխատանքները կներառվեն Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցման և Կոմիտասի այգու վերականգնման ծրագրում։ Այժմ նախապատրաստվում են տեխնիկական առաջադրանքը և մրցութային փաթեթը. բոլոր ընթացակարգերի գնահատմամբ՝ ակնկալվում է աշնանն արդեն ունենալ էսքիզային ու նախագծային […]

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանի հետ հանցակցությամբ փողերի լվացում արած անձի վերաբերյալ ևս 1 վարույթ հանձնվել է դատարան

Դատախազը 2025 թվականի հունիսի 5-ին հաստատել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի հետ հանցակցությամբ փողերի լվացում կատարած Ա.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո […]

Ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանն ազատվել է ծառայությունից

Այսօր Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից, հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը: Հիշեցնենք, որ վաղ առավոտից քասախցիները փորձում էին փակել Աշտարակ-Երևան մայրուղին: Նրանք պահանջում են, որ Քասախի տրանսպորտը գործի նախկինի պես. պահանջում են վերակագնել 59 համարի ավտոբուսը: Սակայն մեծաթիվ ոստիկաններն ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեցին։ Կարմիր […]

Iran International. Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին տեղափոխվել է բունկեր

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին տեղափոխվել է Թեհրանից հյուսիս-արևելք գտնվող Լավիսան շրջանում գտնվող բունկեր։ Այս մասին հաղորդում է Iran International-ը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության երկու աղբյուրների։ Նրանց խոսքով՝ դա տեղի է ունեցել հունիսի 13-ի առավոտյան Իսրայելի հարվածներից մի քանի ժամ անց։ Խամենեիի ընտանիքի բոլոր անդամները նրա հետ են։ Դիվանագետներից մեկը պնդում է, որ Իրանի առաջնորդը […]

Երեք մարդ զոհվել է, տասնյակները վիրավորվել են Իսրայելում Իրանի վերջին հարվածի հետևանքով

Երկուշաբթի գիշերը Իրանի հրթիռային հարձակման հետևանքով երեք մարդ զոհվել է, 67-ը՝ վիրավորվել, հաղորդում է Jerusalem Post-ը՝ հղում անելով United Hatzalah բժշկական ծառայությանը։ Թերթը գրում է, որ Պետախ Տիկվա քաղաքի իշխանությունները հայտնել են, որ հրթիռը հարվածել է տանը. Թել Ավիվի ոստիկանությունը նույնպես հայտնել է հրթիռային հարվածների մասին (խոցված կամ ուղիղ հարվածներ՝ դեռևս պարզ չէ)։ Reuters-ը հաղորդում […]

Մեղրի-Քաջարան ճանապարհին Daf բեռնատարը բախվել է ժայռին ու բռնկվել

Հունիսի 16-ին, ժամը 04:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան բախվել է ժայռին և բռնկվել։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

Իրանը գիշերը նոր հրթիռային հարված է հասցրել. Իսրայելը հարվածել է Իրանի կենտրոնական հատվածում գտնվող հրթիռային դիրքերին

Փրկարարները շարունակում են որոնել Բաթ Յամում Իրանի հարվածից ավերված շենքի փլատակների տակ գտնվող մարդկանց: Իսրայելական բանակը հայտնում է, որ իր տասնյակ կործանիչներ Թեհրանում գիշերը և Իրանի հետ մարտերի երրորդ օրը հարձակվել են առնվազն 80 թիրախի վրա: «Վերածնվող առյուծ» գործողության մեկնարկից ի վեր Իսրայելի վրա Իրանի կողմից հասցված պատասխան հարվածների զոհերի թիվը հասել է 16-ի, հաղորդում […]