Իրանը գիշերը նոր հրթիռային հարված է հասցրել. Իսրայելը հարվածել է Իրանի կենտրոնական հատվածում գտնվող հրթիռային դիրքերին

Փրկարարները շարունակում են որոնել Բաթ Յամում Իրանի հարվածից ավերված շենքի փլատակների տակ գտնվող մարդկանց: Իսրայելական բանակը հայտնում է, որ իր տասնյակ կործանիչներ Թեհրանում գիշերը և Իրանի հետ մարտերի երրորդ օրը հարձակվել են առնվազն 80 թիրախի վրա:

«Վերածնվող առյուծ» գործողության մեկնարկից ի վեր Իսրայելի վրա Իրանի կողմից հասցված պատասխան հարվածների զոհերի թիվը հասել է 16-ի, հաղորդում է The Jerusalem Post-ը:

Թերթի տվյալներով՝ Բաթ Յամ քաղաքում, որն ամենաշատն է տուժել քաղաքացիական թիրախների վրա հարվածներից, փլատակներից դուրս է բերվել ևս երկու մարմին: Քաղաքում ընդհանուր առմամբ զոհվել է ինը մարդ:

Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հրթիռային հարված են հասցրել Իրանի Զանջան քաղաքում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բազաներին: Այս մասին հաղորդում է SHOT Telegram ալիքը:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ պայթյուններ և ծուխ տեսանելի էին դեպքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031