Չվճարված հարկերը վնաս են հասցնում ոչ միայն հասարակությանը, այլեւ հենց «գողին». ֆիննախարար

Չվճարված հարկերը, նույնիսկ օրական մի քանի հազար դրամի չափով, վնասում են ոչ միայն հասարակությանը, այլեւ «գողին»՝ խաթարելով նրա սեփական առողջության, հաջողության եւ բարեկեցության հեռանկարները։ Այս մասին հունիսի 17-ին Ազգային ժողովի նիստում, ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ, հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա, մասնավորապես, առանձնացրել է շինարարության ոլորտը՝ նշելով, որ այնտեղ գործում […]
Ավարտվել է 2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 10 անձի քրվարույթի նախաքննությունը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: «Կատարված բազմաթիվ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Հ․Ս.-ն, Ս․Հ.-ն, Ն․Մ.-ն, Ա․Ջ.-ն, Շ.Կ.-ն, Ե.Ս.-ն, Գ.Ղ.-ն, Հ.Զ.-ն, Մ.Ա.-ն, Ս.Մ.-ն 2020 թվականի նոյեմբերի […]
Գեղարքունիքում բախվել են Mitsubishi-ն ու Nissan-ը. վերջինս հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:45-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է SHamshyan.com–ը։ Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վանսվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ է գործել Մարտունու շտապօգնության […]
Թրամփը հայտնել է, որ տրամադրված չէ բանակցություններ վարել Իրանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ առանձնապես չի ցանկանում բանակցություններ վարել Իրանի հետ եւ կարող է ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ու Մերձավոր Արեւելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար, հաղորդել է Reuters գործակալությունը։ «Թրամփը հայտնել է, որ այնքան էլ չի ցանկանում բանակցել Իրանի հետ… Թրամփը հայտնել […]
Այսօր ԱԺ-ում լարվածությունը, ցավոք, խոչընդոտեց բնական և կառուցողական հաղորդակցությանը. ԱՆ

Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Համագործակցությունը լրատվամիջոցների հետ եղել և մնում է Արդարադատության նախարարության առանցքային առաջնահերթություններից։ Արդարադատության նախարարությունը մշտապես կարևորում է լրատվամիջոցների դերը՝ որպես հանրային կյանքի, ժողովրդավարության և իրավական գործընթացների կարևոր գործընկեր։ Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած լարվածությունը, ցավոք, խոչընդոտեց բնական և կառուցողական հաղորդակցությանը։ Նախարարությունը վստահ է, որ […]
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն գործարկել է պաշտոնական կայքի նոր տարբերակը

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն գործարկել է www.anticorruption.am պաշտոնական կայքի նոր՝ ավելի հարմարավետ և բարելավված տարբերակը, որի նպատակն է՝ Կոմիտեի կողմից հրապարակվող տեղեկատվությունը քաղաքացիների համար դարձնել առավել դասակարգված, մատչելի և հասանելի՝ այդ կերպ բարձրացնելով նաև կառույցի հաշվետվողականության ու թափանցիկության մակարդակը։ Ժամանակակից մոտեցումներով եռալեզու կայքը համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին և բովանդակային պահանջներին, ունի որոնողական […]
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 123 դեպք. գրանցվել է 15 ավտովթար. վիրավորվել է 24 մարդ

Բացահայտվել է 123 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ խարդախության, 8 դեպք՝ անձնականունեցվածքի գողության, 7 դեպք՝ ֆիզիկականներգործության, 6 դեպք՝ մարմնականվնասվածք պատճառելու, 4-ական դեպք՝հոգեկան ներգործության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու […]
Մակրոնը ռազմավարական սխալ է անվանել դրսից ուժով Իրանում իշխանությունը փոխելու ցանկությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Իրանում իշխանությունը դրսից ուժով փոխելու ցանկությունը ռազմավարական սխալ է։ «Յուրաքանչյուր ոք, ով կարծում է, որ հնարավոր է փրկել երկիրը նրա կամքին հակառակ՝ դրսից հարվածելով, միշտ սխալվել է»,- լրագրողներին ասել է Մակրոնը Կանադայում կայացած «Յոթի խմբի» (G7) գագաթաժողովի շրջանակում։ Նրա խոսքով՝ «բոլոր նրանք, ովքեր անցյալում փորձել են փոխել ռեժիմները […]
2025 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը դանդաղել է. Կենտրոնական բանկ

2025 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը դանդաղել է՝ մեծապես կրելով որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային աճի գործոնների աստիճանական չեզոքացման ազդեցությունը: Ակտիվության աճին շարունակել է զգալիորեն նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը: Միևնույն ժամանակ, տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկություններից բխող՝ աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ անորոշությունները մնում են բարձր: Ծառայությունների […]
Իրանի հետ Իսրայելի հակամարտությունը սպառնում է Ուկրաինա զենքի մատակարարման կրճատմամբ. El País

Իսրայելի եւ Իրանի միջեւ հակամարտությունը սպառնում է հանգեցնել Արեւմուտքի կողմից Ուկրաինա զենքի մատակարարման ավելի մեծ սահմանափակումների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներից, գրել է իսպանական El País թերթը։ Պարբերականի կարծիքով՝ «Իսրայելի եւ Իրանի միջեւ հակամարտությունը վատ լուրեր է բերում Ուկրաինայի համար»։ «Մերձավոր Արեւելքում լարվածությունը սպառնում է ավելի սահմանափակել Արեւմուտքի զենքի մատակարարումները Ուկրաինա, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներից, որն Իսրայելը համարում […]