Հասունացել է պահը, երբ ՀԷՑ–ը պետք է ազգայնացվի․ Փաշինյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին

Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ։ Գրել է Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Սամվել Կարապետյանին։ «Ասում է՝ թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ-ի վրա էլ։ Այսինքն, այս մարդիկ ՀԷՑ-ը իրենցը չեն էլ համարել, եւ թքած ունեն այդ ռազմավարական նշանակության հիմնարկի, նրա սպառողների ու աշխատակիցների […]
Ալեն Սիմոնյանի շփոթվեց ու ԿԲ նախագահի ազգանունը արտասանեց՝ Գալստանյան. սա ծիծաղ առաջացրեց ԱԺ-ում

Այսօր՝ հունիսի 18–ին, Ազգային ժողովի նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շփոթվեց, ինչը առաջ բերեց դահլիճում ներկաների ծիծաղը, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որը այդ պահին իր հեռախոսի մեջ ինչ–որ բան էր կարդում։ Նա, մասնավորապես, սխալ արտասանեց ԿԲ նախագահի անունը։ Ալեն Սիմոնյանը նրա անունը սխալմամբ արտասանեց ոչ թե Մարտին Գալստյան, այլ Մարտին Գալստանյան։ «Ոչ մի […]
«Չեչիլ»-ում աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ կաթնայուղի բաղադրության անհամապատասխանություն. պանրի արտադրությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գ․ Ամասիա), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ պանիր «Չեչիլ» և պանիր «Լոռի» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ Ի մասնավորի․ «Չեչիլ» պանրի արտադրատեսակի նմուշը […]
Իրանի ոստիկանությունը կանխել է ահաբեկչությունների շարք Թեհրանի հարավային արվարձանում

Իրանի իրավապահ մարմինները կանխել են մի շարք ահաբեկչություններ, որոնք նախատեսում էր իրականացնել խումբը Թեհրանից հարավ գտնվող Ռեյ քաղաքում։ Այս մասին տեղեկացրել է Mehr գործակալությունը։ Նշվել է, որ ոստիկանները գործել են ենթադրաբար իսրայելական «Մոսադ» հետախուզության հետ կապված խմբավորման դեմ։ Ինչպես նշել է գործակալությունը, հաջող գործողության ընթացքում բոլոր սպառնալիքները վերացվել են։
Ողջամիտ, փորձառու ուժայինները չէին ներքաշվի այս գործընթացում. ԱԱԾ նախկին տնօրեն

ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, փաստաբան Միքայել Համբարձումյանի գնահատմամբ՝ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը նախադեպը չունեցող դեպք է, իրավիճակ, երբ անձի նկատմամբ իրավապահները հետապնդում են սկսում ժամեր անց՝ ընդամենը կարծիք, միտք արտահայտելու համար։ «Ընդ որում՝ ոչ իր հայտարարությունների բովանդակությամբ պայմանավորված, այլ նույն պահին ի հայտ եկած ինչ-որ հանցակազմով: Ավելին, քաղաքական հանրային գրառմամբ հաջորդիվ […]
Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

Վարչապետի այսօրվա որոշմամբ, Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ 1. Արմեն Աբազյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին»,- ասված […]
Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել

Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, ինչ էլ որ լինի, թույլ չեմ տալու, որ որևէ մեկը, իր որևէ նպատակ հետապնդելով, հոշոտի մեր սրբությունները: Այս մասին հայտարարել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանը: Հունիսի 17–ին Կարապետյանն իր կարծիքն էր հայտնել իշխանություն–եկեղեցի առճակատման հարցով։ «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու […]
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին: «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով գործարար, «Տաշիր գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանի բերման ենթարկվելու մասին լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները՝ ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնեց.«Մի խումբ անձինք բերման են ենթարկվել։ Իրականացվում են օպերատիվ գործողություններ»:
WhatsApp-ը ներդնում է նպատակային գովազդ նոր բաժիններում. Ի՞նչ կփոխվի օգտատերերի համար

WhatsApp մեսենջերը, որը պատկանում է Meta ընկերությանը, հայտարարել է նպատակային գովազդի մեկնարկի մասին հավելվածի նոր բաժիններում՝ ալիքների կատալոգում և ստատուսներում: Մշակողները վստահեցնում են, որ անձնական չաթերը կմնան առանց գովազդի, իսկ օգտատերերի գաղտնիությունը կմնա առաջնահերթություն: Այս մասին հայտնում է WhatsApp-ի պաշտոնական բլոգը: Պատմում ենք, թե ինչպես է գովազդը փոխելու մեսենջերը, ինչ տվյալներ են հավաքվելու և ինչ […]
Եվրամիությունը հրաժարվել է Պեկինի հետ տնտեսության վերաբերյալ հանդիպումից՝ Չինաստանի եւ ԵՄ գագաթաժողովից առաջ. FT

Եվրամիությունը չեղարկել է Չինաստանի հետ տնտեսական բանակցությունները՝ ԵՄ-Չինաստան գագաթաժողովից առաջ բազմաթիվ առեւտրային վեճերի կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության պատճառով, հաղորդել է Financial Times-ը (FT)՝ հղում կատարելով աղբյուրներին։ «Չինաստանը կցանկանար այդ (հանդիպման անցկացումը), բայց մենք առաջընթաց չենք տեսնում մեր բոլոր բանակցություններում»,- ասել է ԵՄ անանուն պաշտոնյան։ ԵՄ-ը պատրաստ կլինի բանակցություններ վարել տնտեսական հարցերի շուրջ միայն այն դեպքում, […]