Ադրբեջանի ծովային սահմանից դեպի Իրան թռչող անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել

Ադրբեջանի Հանրապետության ծովային սահմանից Բանդար Անզալի թռչող մի քանի իսրայելական թշնամական անօդաչու թռչող սարքեր հայտնաբերելուց հետո, պաշտպանական ցանցը վճռական գործողություններ է ձեռնարկել և ոչնչացրել բոլոր թիրախները, հաղորդում է @sepah_pasdaran_ru հեռագրային ալիքը։ Ներկայումս այս տարածաշրջանում երկինքը լիովին հանգիստ է, և պաշտպանական ցանցը գտնվում է մարտական ​​լիակատար պատրաստության մեջ՝ վճռական գործողություններ ձեռնարկելու համար։

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը․ ՀԺ

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը։ Հունիսի 10-ին Ռազմիկ Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել էր իր լիազորությունները դադարեցնելու մասին՝ ընդգծելով, որ  պատճառներն անձնական են և անձնական խնդիրներից զատ այլ հանգամանքներով պայմանավորված չեն։ 

Քամու հետևանքով գրանցվել են արտակարգ դեպքեր

Հունիսի 14-ին, ժամը 19:30-ից սկսած մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում դիտվել է քամու ուժգնացում՝ 17-32 մ/վ արագությամբ, ինչի հետևանքով վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր՝ վնասելով մոտակայքում կայանած ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր են մեկնել […]

Հնդկաստանում ինքնաթիռի կործանման վայրում գտել են առնվազն 270 դի

Հնդկաստանի արեւմտյան Ահմեդաբադ քաղաքում այս շաբաթ Air India-ի Լոնդոն թռչող ինքնաթիռի՝ բժշկական քոլեջի հանրակացարանի շենքին բախվելուց հետո հայտնաբերվել է առնվազն 270 մարմին, շաբաթ օրը լրագրողներին հայտնել է հիվանդանոցի ներկայացուցիչը, հաղորդել է Reuters-ը։ Boeing 787-8 Dreamliner ինքնաթիռը, որտեղ 242 ուղեւոր կար եւ որը հինգշաբթի մեկնում էր բրիտանական «Գաթվիք» օդանավակայան, սկսել է կորցնել բարձրությունը թռիչքից անմիջապես հետո […]

Իսրայելական հարվածներից զոհվել են Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի ստորաբաժանումների պետերի երկու տեղակալներ

Իսրայելական հարվածներից զոհվել են Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի ստորաբաժանումների պետերի երկու տեղակալներ՝ գեներալներ Գոլամռեզա Մեհրաբին եւ Մեհդի Ռաբանին, տեղեկացրել է IRIB-ը։ Գեներալ Գոլամռեզա Մեհրաբին Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության պետի տեղակալն էր, իսկ գեներալ Մեհդի Ռաբանին՝ ԻԻՀ ԶՈւ Գլխավոր շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալը։

ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել բանտարկյալի, որը երկու անգամ դատապարտվել է առավելագույն պատժաչափի

Հարավային Կարոլինայի բնակիչը, որը երկու անգամ մահապատժի էր դատապարտվել առանձին սպանությունների համար, ուրբաթ մահապատժի է ենթարկվել մահացու ներարկման միջոցով, ինչը նահանգում ինը ամսվա ընթացքում իրականացված վեցերորդ մահապատիժն էր, հաղորդել է NBC News-ը: 57-ամյա Սթիվեն Ստանկոն մահացած է ճանաչվել տեղի ժամանակով ժամը 18:34-ին: Նա մահապատժի է ենթարկվել 2005թ. Հորի օկրուգում ընկերոջը սպանելու, ապա նրա բանկային հաշիվը […]

«Անցնող 48 ժամվա ընթացքում ՀՀ–ում անվտանգության համար պատասխանատուները ոչ մի անվտանգության խորհրդի նիստ չեն գումարել»․ թուրքագետ

Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ։ Այս մասին գրել է թյուրքագետ […]

Իրանը տեղեկացրել է իսրայելական «Նեւաթիմ», «Օվդա» եւ «Թել Նոֆ» ավիաբազաները խոցելու մասին

Իրանի «Ճշմարիտ խոստում III» պատասխան գործողությամբ հարված է հասցվել է Իսրայելի երեք ավիաբազաների, որոնք օգտագործվել են որպես Իրանի վրա հարվածների մեկնարկային հարթակներ, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի գլխավոր խորհրդական, բրիգադի գեներալ Ահմադի Վահիդին, հաղորդել է Tasnim-ը։ Ուրբաթ երեկոյան պետական ​​հեռուստատեսությամբ ելույթ ունենալով՝ գեներալ Վահիդին ասել է, որ «Ճշմարիտ խոստում III» գործողության ընթացքում մի […]

Պատմությունից ոչ մի բան չենք սովորում, կարծես Սյունիքին ոչ մի վտանգ չի սպառնում. Չալաբյան

Մենք պատմությունից ոչ մի բան չենք սովորում, կարծես այս ամենը Խաղաղ օվկիանոսի հեռավոր կղզիներում է տեղի ունենում, Սյունիքին ոչ մի վտանգ չի սպառնում, Իսրայելն ու Իրանն էլ որոշել էին իրար երկնքում տոնական սալյուտ կրակել։ Այս մասին իր էջում գրել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։ «Երբ նայում եմ Թեհրանից և Թել-Ավիվից եկող այս […]

Իրանական Arash կամիկաձե դրոնները հարվածել են իսրայելական մի շարք թիրախների

Իրանական Arash կամիկաձե դրոնները հարվածել են իսրայելական մի շարք թիրախների, տեղեկացրել է Nour News-ը։ Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի գլխավոր խորհրդական, բրիգադի գեներալ Ահմադի Վահիդին տեղեկացրել էր, որ «Ճշմարիտ խոստում III» գործողության ընթացքում խոցվել են իսրայելական երեք ավիաբազաներ, իսկ ընդհանուր առմամբ փուլ առ փուլ հարվածներ են հասցվել 150 կետերի։