Կանգառասրահը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

Հունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառասրահը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։

Նախաձեռնվել էր քրեական վարույթ։

«Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները, համագործակցելով Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ, պարզել են, որ կանգառասրահը հունիսի 4-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, հետընթաց կատարելիս վնասել է «Հովո» մակնիշի բեռնատարի 38-ամյա վարորդը։

Հունիսի 12-ին նա Ոսկետափ գյուղում հայտնաբերվել է։ Բեռնատարը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930