ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ․ խոսնակը՝ ձերբակալությունների լուրի մասին

ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։ Ասված է ՆԳՆ խոսնակի հայտարարության մեջ։ «ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։ Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման»։

Էրդողանը Հայաստանի վարչապետին կրնդունի հայազգի ճարտարապետի կառուցած պալատում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կընդունի Ստամբուլի Դոլմաբահչե պալատի աշխատանքային գրասենյակում։ Նիկոլ Փաշինյանին Ստամբուլի միջազգային օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի ԱԳՆ փոխնախարարը։ Հայաստանի վարչապետը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ հետ, իսկ երեկոյան տեղի կունենա Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը։

Վարչապետն այցելել է Ստամբուլի Ս․ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի. (տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել և մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում։ Վարչապետը կատարած այցի մասին համապատասխան տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում։  «Մոմ վառեցի Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում»,-գրել է Փաշինյանը։ Ավելի վաղ, վարչապետ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում էր ունեցել նաև Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած […]

«Իմ ղեկավարման ոճը շատ պարզ է՝ հավաքել պրոֆեսիոնալների և չխանգարել նրանց աշխատել». Ազամատ Խակույ

Հարցազրույց Ամիօ բանկի վարչության նախագահի տեղակալ, գլխավոր գործառնական տնօրեն Ազամատ Խակույի հետ՝ Amio Pulse նախագծի շրջանակում։ Կպատմե՞ք մի փոքր Ձեր կարիերայի մասին, որտեղի՞ց եք սկսել։ Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, սեպտեմբերի 1-ից ես գնացել եմ աշխատելու։ Իմ առաջին մասնագիտությունը «տերմոպլաստ հաստոցի հաստոցավարն» էր։ Դրան հաջորդեց բանակը, հետո՝ ուսումը, իսկ հետո՝ պետական ծառայությունը, որտեղ աշխատել եմ մինչև […]

Նեթանյահուն, Թրամփը, Խամենեին՝ այս երեք զայրացած ծերուկները, կարող են կործանել մեզ բոլորիս. The Guardian

Դա անխուսափելի չէր։ Սա այն պատերազմն է, որն ընտրել է Իսրայելը։ Այն կարելի էր կանխել։ Դիվանագիտական ​​բանակցությունները դեռ շարունակվում էին, երբ ռմբակոծիչները թռան դեպի Իրան։ Իսրայելի շարունակական, անօրինական եւ անարդարացի ավիահարվածները, հավանաբար, չեն հասնի Թեհրանի ենթադրյալ միջուկային մշակումները մշտապես դադարեցնելու նրանց հայտարարած նպատակին եւ, ընդհակառակը, կարող են արագացնել դրանք։ Դրանք պետք է անհապաղ դադարեցվեն։ Իրանը […]

Երևանը հետաքրքրված է ռուսական շուկա գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների ընդլայնմամբ. փոխվարչապետ

Հայաստանը հետաքրքրված է ռուսական շուկա գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման ընդլայնմամբ։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ։ Նրա խոսքով՝ հայ արտադրողները կարող են արտադրել որակյալ արտադրանք, որը պահանջարկ ունի նաև Ռուսաստանում։ Սակայն, արտահանումը հաջողությամբ մեծացնելու համար անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն դարձնել լոգիստիկային և կոնսոլիդացիային։ «Գյուղատնտեսական համալիրում որակյալ արտադրողները, որպես […]

Նոր որոշում. սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20–ի նիստում Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու մասին որոշում կայացրեց։ Հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը բխում է Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից: Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թվականին՝ 2668 […]

Ռուսաստանը բավարարում է Հայաստանի ռազմավարական անհրաժեշտ ապրանքների կարիքների մինչև 95%-ը. ԵՏՀ նախարար

Ռուսաստանը բավարարում է Հայաստանի անհրաժեշտ ապրանքների, ինչպիսիք են ցորենը, շաքարավազը և բուսական յուղը, կարիքների մինչև 95%-ը, իր հերթին, Հայաստանն ապահովում է մրգերի, բանջարեղենի և վերամշակված արտադրանքի անխափան մատակարարումը։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումում հայտարարել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը։ Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունը ճգնաժամային ժամանակաշրջանում դարձել է […]

Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը մինչև 2025 թվականի վերջ կարող է նվազել 3 միլիարդ դոլարով. Օվերչուկ

Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը մինչև 2025 թվականի վերջը կարող է նվազել 3 միլիարդ դոլարով։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումում հայտարարել է փոխվարչապետ Օվերչուկը։ Հիմնական պատճառների թվում նա նշել է խոչընդոտները, արգելքները և կարգավորող մարմինների աշխատանքը։ Կան նաև խնդիրներ փոխադարձ հաշվարկների հետ կապված. «Մենք պետք է նաև ընդլայնենք Վերին Լարսի անցակետերի քանակը, որտեղ այս […]