Վարչապետն այցելել է Ստամբուլի Ս․ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի. (տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել և մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում։

Վարչապետը կատարած այցի մասին համապատասխան տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

 «Մոմ վառեցի Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում»,-գրել է Փաշինյանը։

Ավելի վաղ, վարչապետ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում էր ունեցել նաև Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է այցելել հունիսի 20-ին։ ՀՀ վարչապետը հունիսի 20-ին հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30