ԱՄՆ-ը Իրան է ուղարկել անջատված տրանսպոնդերներով ռմբակոծիչներ. NYT

Իրանին հարվածելուց առաջ ԱՄՆ-ը որպես շեղիչ մանեւր ուղարկել է ռմբակոծիչների խումբ տարածաշրջանի հակառակ ուղղությամբ։ Միեւնույն ժամանակ, հակաբունկերային ռումբեր կրող ռազմական ինքնաթիռների խումբը թռել է Իրան անջատված տրանսպոնդերներով, տեղեկացրել է The New York Times-ը (NYT)։ Ինչպես նշել է պարբերականը, B-2 ռազմավարական ռմբակոծիչները միակ ռազմական ինքնաթիռներն են, որոնք կարող են GBU-57 հակաբունկերային ռումբեր կրել եւ մնալ չհայտնաբերված […]

Վերացվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթների կասեցումը

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Էրեբունի 17/1) անցկացրած կրկնակի վերահսկողության ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից կատարվել է նմուշառում և լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել, որ «Աղցան կեսար» և «Աղցան մայրաքաղաքային» նմուշները համապատասխանում են ԵԱՏՄ կանոնակարգերով սահմանված նորմերի պահանջներին։ Տեսչական մարմնի հաղորդմամբ, հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության […]

Հունիսի 1-ից հունիսի 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար հատել է ՌԴ մաքսային սահմանը. նախարար

Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Քիչ թվով մեքենաներ վերադարձվել են՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։ Առաջիկայում այս մասով պարբերաբար կհրապարակեմ տեղեկատվություն»,- գրել է նա:

Կոլումբիայում ապստամբներն առեւանգել են 57 զինծառայողի

Կոլումբիացի ապստամբները առեւանգել եւ պահում են 57 զինծառայողների։ Այս մասին X սոցցանցի իր էջում հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։ Առկա տեղեկատվության համաձայն՝ չորս սպա եւ 53 զինվոր առեւանգվել են «Կառլոս Պատինյո» խմբավորման անդամների կողմից Կոլումբիայի հարավ-արեւմուտքում, Կաուկա դեպարտամենտի Արխելիա մունիցիպալիտետում։ Պաշտպանության նախարարությունը վճռականորեն դատապարտել է զինվորականների առեւանգումը եւ տեղի ունեցած հանցագործությունն անվանել պետությանը հասցված վիրավորանք։ […]

Թրամփը հնարավոր է համարել իշխանափոխությունն Իրանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել իշխանափոխությունն Իրանում, եթե Թեհրանն ի վիճակի չէ երկիրը «նորից մեծ» դարձնել։ Համապատասխան տեղեկությունն ԱՄՆ նախագահը տեղադրել է Truth Social սոցցանցում։ «Պոլիտկոռեկտ չէ օգտագործել «ռեժիմի փոփոխություն» արտահայտությունը, բայց եթե Իրանի ներկա ռեժիմն ի վիճակի չէ Իրանը նորից մեծ դարձնել, ինչո՞ւ, ուրեմն, ռեժիմի փոփոխություն տեղի չունենա։ MIGA!»,- գրել է պետության […]

Համագործակցության հուշագիր ՀՀ–ի և Իտալիայի միջև՝ հաշմանդամություն ունեցողների իրավունքների պաշտպանության ոլորտում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսանդրա Լոկատելլին Երևանում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում փորձի փոխանակմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։ Նախարարությունից NEWS.am–ին հայտնում են, որ հուշագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքականությունների մշակման կատարելագործման, […]

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատ քաղաքում, Երևանի որոշ հասցեներում հունիսի 25-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արարատ քաղաքի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշենի Ա-1, Բ-1-ից 11-րդ, Գ-7, 8-րդ, 9-րդ, 10-րդ, Դ-3, 4-րդ, 5-րդ, 6-րդ թաղամասերի, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, […]

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել. խոսնակ

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Դրանց նպատակը հասարակական տրանսպորտին առաջնահերթություն տալն է՝ այն դարձնելով ավելի արդյունավետ և ժամանակին հասանելի։ Փոփոխությունների արդյունքում որոշ հատվածներում երթևեկությունը դարձել է ավելի հագեցած, ինչը բնական է նման ընդգրկուն գործընթացների […]

Իսրայելը «հարվածում է» Իրանի Քերմանշահի ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին

Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ հարվածներ են հասցնում Իրանի Քերմանշահ նահանգի ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին: Մի քանի ժամ առաջ էլ հայտարարվել էր, որ «ՑԱԽԱԼ»-ն իրականացրել է «հետախուզության վրա հիմնված հարվածներ»՝ Թեհրան, Քերմանշահ և Համեդան քաղաքների շրջանում՝ օգտագործելով ավելի քան 30 միավոր զինամթերք։ Նշվում է, որ գործողությանը մասնակցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի 20 կործանիչ։ Հարվածներ են […]

Իշխանությունը երկիրը հրել է դեպի թուրքական թակարդ, որտեղ Հայաստանի միակ դերը պարզապես հնազանդվելն ու ստացած шպտակները հանդուրժելն է. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի Թուրքիա կատարած այցի «առաջին ծաղիկներն» են ուրվագծվել` Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում, Ադրբեջանի նախաձեռնությամբ «Ստամբուլյան հռչակագիր» անունը կրող փաստաթուղթ և 5 բանաձևեր են ընդունվել, որում անդրադարձ կա նաև Հայաստանին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Այդ դեկլարացիայում ամրագրվել է «բռնի տեղահանված ադրբեջանցիների […]