Կոլումբիայում ապստամբներն առեւանգել են 57 զինծառայողի

Կոլումբիացի ապստամբները առեւանգել եւ պահում են 57 զինծառայողների։ Այս մասին X սոցցանցի իր էջում հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։

Առկա տեղեկատվության համաձայն՝ չորս սպա եւ 53 զինվոր առեւանգվել են «Կառլոս Պատինյո» խմբավորման անդամների կողմից Կոլումբիայի հարավ-արեւմուտքում, Կաուկա դեպարտամենտի Արխելիա մունիցիպալիտետում։

Պաշտպանության նախարարությունը վճռականորեն դատապարտել է զինվորականների առեւանգումը եւ տեղի ունեցած հանցագործությունն անվանել պետությանը հասցված վիրավորանք։ Կոլումբիական բանակը տեղակայված է մնում առեւանգման շրտանում եւ միջոցներ է ձեռնարկում զինծառայողներին ազատելու եւ տեղի բնակչությանը պաշտպանելու համար։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930