Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը հայտարարություն է տարածել

Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը հայտարարություն է տարածել. «Գործարար, բարերար, Սամվել Կարապետյանի շինծու, քրեական վարույթով ակնհայտ ապօրինի կալանքի որոշումը, 2025 թվականի հունիսի 19-ին իմ կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան: Այնուհետև, աննախադեպ արագությամբ, իմ ենթադրությամբ ապօրինի միջամտությունների արդյունքում, նշված գործի նյութերը փոխանցվում են Վերաքննիչ քրեական դատարան և մակագրվում դատավոր՝ Արմեն Դանիելյանին: Հաշվի առնելով, որ այդ […]

Մեկ շաբաթում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ. 2 փլուզում, 14 ինքնասպանության փորձ, 207 հրդեհ․ ՆԳՆ

Հունիսի 16-22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում է Փրկարար ծառայությունը: «Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձ նկատելու՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային […]

ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Չինաստան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 24-ին կայցելի Չինաստան։   Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ՝ Անի Բադալյանը։  Նշվում է, որ Հայաստանի ԱԳ նախարարը Չինաստանում կլինի հունիսի 24-27-ը։  ՀՀ ԱԳ նախարարը Չինաստան է այցելում այդ երկրի արտաքին գործերի նախարար Վանգ Յիի հրավերով։ 

ԱՄՆ-ն բացեց Պանդորայի արկղը՝ Իրանին հարվածելով. ՌԴ մշտական ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում

Իրանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին հարվածելով բացել է Պանդորայի արկղը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնի այս գործողությունները անպատասխանատու և սադրիչ են, դրանք հսկայական հարված են հասցնում միջազգային միջուկային չտարածման ռեժիմին և աշխարհը մոտեցնում միջուկային աղետի։ Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանը խստորեն դատապարտում […]

Թրամփը հավանություն է տվել Իրանին հարված հասցնելուն գոլֆ խաղալիս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 21-ին Բեդմինսթեր գոլֆի ակումբում (Նյու Ջերսի) վերջնական թույլտվություն է տվել հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Չնայած գործողության հնարավոր չեղարկման մասին հրապարակային հայտարարություններին, հունիսի 20-ին Թրամփը հրամայել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին Ուայթմենի ռազմաօդային բազայից (Միսսուրի) ուղարկել B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչներ։ Ինքնաթիռները թռիչք են կատարել […]

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը ԱՄՆ-ի հարվածները անվանել է ԱԷՄԳ-ի կողմնակալության արդյունք

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները տեղի չեն ունեցել վակուումում, այլ Վաշինգտոնի և նրա եվրոպացի դաշնակիցների անօրինական գործողությունների, ինչպես նաև ԱԷՄԳ-ի կողմնակալ վարքագծի ուղղակի հետևանք են։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ «Հունիսի 13-ին Իսրայելի հարձակումը և հունիսի 21-ին ԱՄՆ-ի օդային հարվածները տեղի չեն ունեցել վակուումում։ Դրանք ԱՄՆ-ի և նրա եվրոպացի գործընկերների՝ […]

ՀԱԷԿ–ի արտադրած էլեկտրաէներգիան կարող է թանկանալ. ՀԾԿՀ պաշտոնյան` նոր օրինագծի մասին

Հայաստանում քննարկվում է նոր օրինագիծ, որը հաշվի է առնում երկարաժամկետ հեռանկարում ատոմակայանի էլեկտրաէներգիայի թանկացումը։ Այս մասին ասաց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մաքսային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։ Նրա խոսքով՝ նախագծի շուրջ քննարկումները նախնական փուլում են։ Ուլիխանյանը հիշեցրեց, որ Հայաստանում գործող իրավաբանական անձինք արդեն անցել են էլեկտրաէներգիայի լիբերալ գնումներին (ոչ «Հայաստանի էլեկտրական ցանցերից», այլ այլընտրանքային […]

Փաշինյանի Թուրքիա կատարած այցի «առաջին ծաղիկներն» են ուրվագծվել. Աբրահամյան

Փաշինյանի Թուրքիա կատարած այցի «առաջին ծաղիկներն» են ուրվագծվել` Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում, Ադրբեջանի նախաձեռնությամբ «Ստամբուլյան հռչակագիր» անունը կրող փաստաթուղթ և 5 բանաձևեր են ընդունվել, որում անդրադարձ կա նաև Հայաստանին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Այդ դեկլարացիայում ամրագրվել է «բռնի տեղահանված ադրբեջանցիների […]

Երևանում դեղատան մոտ պայթյուն է տեղի ունեցել «Hyundai Elantra»-ում. մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. կան վիրավորներ

Հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարկավագի փողոցում՝ ռուսական եկեղեցու հարևանությամբ ավտոմեքենա է պայթել և կան տուժածներ, հաղորդում է Shamshyan.com–ը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը տեղում բուժօգնություն է ցուցաբերել […]

Թրամփը հայտարարել է, որ Իրանի բոլոր միջուկային օբյեկտները ոչնչացված են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Truth Social-ում հայտնել է, որ Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտները ամենամեծ վնասն են կրել ԱՄՆ ռազմական գործողության արդյունքում։ «Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին մոնումենտալ վնաս է հասցվել, ինչպես ցույց են տալիս արբանյակային պատկերները։ Ոչնչացումը ճիշտ տերմինն է», — գրել է նա։ «Ամենամեծ վնասը հասցվել է գետնի մակարդակից շատ ցածր։ Ուղիղ նշանակետին», — […]