Թրամփը շարունակում է գովաբանել իր հրադադարի «գործարքը»՝ Իրանի և Իսրայելի կողմից նոր հարձակումների մասին լուրերի ֆոնին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է գովաբանել իր հրադադարի «գործարքը»՝ Իրանի և Իսրայելի կողմից միմյանց դեմ հարձակումներ սկսելու մասին լուրերի ֆոնին։ «Մենք չէինք կարող այսօրվա «գործարքը» կնքել առանց մեր հիանալի B-2 օդաչուների և այս գործողությանը մասնակցած բոլորի տաղանդի և քաջության։ Շատ հեգնական ձևով, երեկ ուշ գիշեր այս կատարյալ «հարվածը» բոլորին միավորեց, և գործարքը կնքվեց!!!», — […]
AP. ԱՄՆ-ն իր ամենաժամանակակից ավիակիրը կտեղակայի Իսրայելի մոտ

ԱՄՆ-ի ամենաժամանակակից ավիակիրը երեքշաբթի օրը լքում է Վիրջինիան՝ պլանային տեղակայման համար, որը կարող է այն հասցնել Իսրայելի մոտ, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները պատերազմ սկսեց Իսրայելի հետ, հաղորդում է Associated Press-ը։ Միացյալ Նահանգներն արդեն պլանավորում էր տեղակայել USS Gerald R. Ford-ը, երբ կիրակի օրը ամերիկյան ռազմական ինքնաթիռները ռմբակոծեցին իրանական երեք օբյեկտներ։ Ford-ը կուղևորվի դեպի […]
Թրամփ. Իսրայելն ու Իրանը գրեթե միաժամանակ մոտեցան ինձ և ասացին՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ»

Իսրայելն ու Իրանը գրեթե միաժամանակ մոտեցան ինձ և ասացին՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ»։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ «Ես հասկացա, որ ժամանակը եկել է։ Աշխարհն ու Մերձավոր Արևելքը իրական հաղթողներն են։ Երկու ազգերն էլ իրենց ապագայում ունեն մեծ ՍԵՐ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ և ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ։ Նրանք այնքան շատ բան ունեն շահելու և այնքան շատ […]
Կտրիճ Ներսիսյանին հորդորում եմ րոպե առաջ հեռանալ Վեհարանից. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հայտարարություն է արել․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեր ազգային բարոյականության էպիկենտրոնն է։ Երբ այդ էպիկենտրոնը գտնվում է Աստծո առաջ իրենց ուխտը դրժած, այլասերված, նունիսկ աշխարհիկ մարդկանց համար անընդունելի եւ արգահատելի բարոյական կերպարով ու ապրելակերպով մարդկանց ղեկավարման ներքո, նշանակում է կասկածի տակ է դրված մեր բարոյականությունը։ Ես Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետեւորդ […]
Մենք կանգնած ենք Սամվել Կարապետյանի կողքին. Դալմա Գարդեն Մոլի հայտարարությունը

Դալմա Գարդեն Մոլը հայտարարություն է տարածել ի աջակցություն Սամվել Կարապետյանի։ «Մոլը արդեն ավելի քան տասը տարի Հայաստանի շոփինգի և բիզնես մշակույթի որակապես նոր էջն է, բայց Դալման երբեք միայն առևտրի կենտրոն չի եղել։ Դալման հազարավոր աշխատատեղեր ստեղծեց, դարձավ երևանցիների ամենասիրելի ժամանցի ու զվարճանքի վայրերից մեկը և, ամենակարևորը, դարձավ համայնքի զարգացման կարևոր շարժիչ ուժ։ Դալման միշտ […]
1 շաբաթում հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ ՆԳՆ

Հունիսի 16-23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 136 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 186 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 19, չամրակապված վարելու՝ 978, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 392, վարելիս հեռախոսից […]
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է. ԱԳՆ-ն՝ ԻՀԿ–ին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։ «ՀՀ ԱԳ նախարարությունը խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին և տրամաբանությանը։ ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը հրավիրում […]
Գեզի մաքսային տերմինալից այսօր բաց կթողնվի հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար. Պապոյանն ու ՊԵԿ նախագահն այցելել էին Վրաստան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ՊԵԿ նախագահը Վրաստանում բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն են ձեռք բերել Գեզի մաքսային տերմինալից այսօր բաց թողնել հայկական կոնյակով (հայկական բրենդի) բեռնված 55 բեռնատար ավտոմեքենա, ևս 72 մեքենա բաց կթողնվի առաջիկա յոթ օրվա ընթացքում, իսկ դրան կհաջորդի լրացուցիչ 24 մեքենայի բացթողում։ «ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ես և ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ […]
«Փոքր խմբակի՝ այլ երկրների ներքին գործերին իր ՀԿ-ների միջոցով միջամտող թոշակառուի մեծամիտ պահվածքի շնորհիվ է նաև այս ամենը». Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել․ «Կարճ ժամանակահատվածում ամբողջովին ոչնչացնել Սփյուռքի ներկայությունը Հայաստանի Հանրապետության կյանքում: Աբսուրդ է, որ արգելվում է Ֆրանսիայից, Հոլանդիայից, Ռուսաստանից և այլ երկրներից մեր Հայրենակիցների մուտքը Հայաստան՝ նրանց ճանաչելով persona non grata: Կարճ ժամանակահատվածում հնարավոր նվազագույնին հասցնել Սփյուռքի գործարարների հայրենասիրական ցանկությունները՝ Հայրենի հողում ներդրումներ կատարելու, Հայրենի հողում աշխատատեղեր ստեղծելու: Ի վերջո, մեր Սփյուռքը […]
Գազայում մեկ օրում իսրայելական հարձակումներից զոհվել է շուրջ 40, վիրավորվել՝ ավելի քան 300 պաղեստինցի

Իսրայեական ուժերը շարունակում են Գազայի հատվածի բնակելի թաղամասերի և օգնության կենտրոնների ռմբակոծությունը, որի հետևանքով, Գազայի առողջապահության նախարարության տեղեկացմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 39 և վիրավորվել 317 մարդ։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ Ջենինի ճամբարի լրատվական գրասենյակը հայտնել է, որ իսրայելական ուժերը ճամբարում լիովին ոչնչացրել են 600 տուն և պատճառ հանդիսացել մոտ […]