Ռուսաստանը բավարարում է Հայաստանի անհրաժեշտ ապրանքների, ինչպիսիք են ցորենը, շաքարավազը և բուսական յուղը, կարիքների մինչև 95%-ը, իր հերթին, Հայաստանն ապահովում է մրգերի, բանջարեղենի և վերամշակված արտադրանքի անխափան մատակարարումը։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումում հայտարարել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը։
Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունը ճգնաժամային ժամանակաշրջանում դարձել է սննդամթերքի մատակարարման անվտանգ հարթակ, հատկապես կորոնավիրուսի համավարակի ժամանակ. «Երկու երկրներն էլ լրացնում են միմյանց շուկաները։ Համագործակցության համար մեծ ներուժ կա սերմերի արտադրության, անասնապահության և սննդամթերքի ոլորտում»։