Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 20-ին ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում  կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից, տեղեկացնելով, որ տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- նշված է ՀՀ […]

Մոսկվան վախենում է, որ Հայաստանի եվրաինտեգրումը Ռուսաստանի համար նրա երկնքի փակման կհանգեցնի. Օվերչուկ

Ռուսաստանը վախենում է, որ Հայաստանի խորացող եվրոպական ինտեգրացիան կարող է ռուսական ինքնաթիռների համար իր օդային տարածքի փակման հանգեցնել, ինչպես ավելի վաղ արել էր Եվրամիությունը։ Այս մասին հայտարարեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՄՏՏՖ) նիստում։ «Տեսեք, մենք ներկայումս Եվրամիության հետ օդային երթևեկություն չունենք։ Եվրամիությունը փակել է իր երկինքը ռուսական ինքնաթիռների […]

Նախագահ Հերցոգ. Իսրայելը նպատակ չունի տապալել Իրանում կառավարությունը

Իրանի միջուկային ծրագրի դեմ ռազմական գործողությունը ճիշտ որոշում էր, բայց Իսլամական Հանրապետության կառավարության տապալումը Իսրայելի նպատակը չէ, Bild-ին ասել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը։ Նրա խոսքով՝ այս սպառնալիքը պետք է վերացվի, ինչն էլ Իսրայելն անում է։ Հերցոգը ընդգծել է, որ հրեական պետությունը որևէ նպատակ չունի Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կամ Հանրապետությունում ռեժիմի փոփոխության […]

Էլեկտրականության պլանային անջատումներ՝ Երեւանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում

Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Քաջազնունի փ. 3 շենք, Վրացյան փ. 84/1, 86, 86/7 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չարենցի փ. 84 հասցե՝ «Թիմ Տելեկոմ» ընկերություն միակողմանի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Աջափնյակ վարչական […]

Երևան- Աշտարակ ճանապարհին Nissan-ը բախվել է էլեկտրասյանը․ կա 1 զոհ, 2 վիրավոր․ ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի

Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։10-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Երևան- Աշտարակ ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել բաժանարար գոտում տեղադրված ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա հեռախոսի և ինտերնետի համար տեղադրված դիտահորին և առաջ ընթանալով բախվել երկաթե էլեկտրասյանը, հաղորդում է Shamshyan.com–ը։ […]

Գիտնականները նշել են աշխարհի ամենատարօրինակ սեյսմիկ շրջանը

Գիտնականների կողմից անցկացված նոր ուսումնասիրությունը կենտրոնացած է Կալիֆոռնիայի բեկվածքների վրա, որոնք ցույց են տալիս, որ դրանց գրեթե կեսը իրականում «ուշացած» են՝ համեմատած աշխարհի մնացած մասում տեղի ունեցող երկրաշարժերի հետ։ Այս մասին հաղորդվում է JGR Solid Earth ամսագրում, հաղորդում է Live Science-ը։ Կալիֆոռնիան տարօրինակ սեյսմիկ շրջան է, քանի որ նահանգի բեկվածքներն ավելի հավանական է, որ «ուշացած» […]

«Ժողովուրդ». Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է թիմին չիջնել Բաղրամյան պողոտա` անհետ կարածների ծնողների մոտ: Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանն ասել է, որ ինքն արդեն հայտարարել է, թե այդ գործով աշխատանքներ տարվում են, ու անիմաստ է իջնել ու ինչ-որ բան խոսել Բաղրամյան պողոտան շուրջ 3 օր […]

Թրամփը վախենում է, որ Իրանը կվերածվի «երկրորդ Լիբիայի». NYP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգում է Իրանի դեմ ռազմական գործողության վերաբերյալ վերջնական որոշումը՝ վախենալով, որ երկրում իրավիճակը կարող է վերածվել քաոսի, ինչպես Լիբիայում։ Այս մասին հաղորդում է The New York Post (NYP)-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հրապարակման զրուցակիցների խոսքով՝ Թրամփը բազմիցս հիշատակել է 2011 թվականի Լիբիայում տեղի ունեցած իրադարձությունները որպես իրանա-իսրայելական հակամարտության զարգացման անցանկալի սցենար։ Աղբյուրներից […]

Իսրայելի պաշտպանության բանակ. ավելի քան 60 կործանիչներ հարձակվել են Թեհրանում տասնյակ ռազմական թիրախների վրա

Իսրայելի բանակը մի շարք հարվածներ է հասցրել Թեհրանի կենտրոնին։ Այս մասին հաղորդվել է գերատեսչության Telegram ալիքում։ «Հարվածվել են տասնյակ թիրախներ, այդ թվում՝ հրթիռների արտադրության ռազմական օբյեկտներ և Իրանի միջուկային զենքի նախագծի հետազոտությունների և մշակման համար նախատեսված SPND շտաբը», — ասվում է հայտարարության մեջ։ Մամուլի ծառայության տվյալներով՝ Թեհրանի վրա հարձակմանը մասնակցել է ավելի քան 60 կործանիչ։ […]

Գրոսի. Իսրայելի առաջին ռմբակոծության պահին Իրանը միջուկային ռումբ չէր ստեղծում

Իրանը միջուկային ռումբ չէր կառուցում Իսրայելի կողմից առաջին ռմբակոծության ժամանակ։ Այս մասին հաղորդում է La Nacion թերթը՝ հղում անելով ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին։ «Այս պահին պատասխանը «ոչ» է։ Սակայն դրան տանող բազմաթիվ տարրեր կային Մենք պետք է շատ զգույշ լինենք ժամանակագրական հարցերի հետ։ Մենք բոլորս հիշում ենք այն ողբերգական հայտարարությունը, որ Իրաքին 45 րոպե […]