Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 20-ին ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում  կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։

Այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից, տեղեկացնելով, որ տուժածներ չկան:

«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- նշված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։ 

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930