Մոսկվան վախենում է, որ Հայաստանի եվրաինտեգրումը Ռուսաստանի համար նրա երկնքի փակման կհանգեցնի. Օվերչուկ

Ռուսաստանը վախենում է, որ Հայաստանի խորացող եվրոպական ինտեգրացիան կարող է ռուսական ինքնաթիռների համար իր օդային տարածքի փակման հանգեցնել, ինչպես ավելի վաղ արել էր Եվրամիությունը։ Այս մասին հայտարարեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՄՏՏՖ) նիստում։

«Տեսեք, մենք ներկայումս Եվրամիության հետ օդային երթևեկություն չունենք։ Եվրամիությունը փակել է իր երկինքը ռուսական ինքնաթիռների համար։ Արդյո՞ք Հայաստանը նույնպես կփակի իր երկինքը։ Եթե դուք միանաք Եվրամիությանը, ապա այո, որովհետև Բրյուսելը ձեզ կասի փակել երկինքը, և դուք կփակեք երկինքը, և դուք այլընտրանք չեք ունենա։ Եվ ի՞նչ», — ասաց նա։

Փոխվարչապետը նշեց, որ հնարավոր սահմանափակումը կազդի զգալի թվով չվերթների վրա, և բեռնափոխադրման համակարգը նույնպես կարող է խափանվել: «Ուր կուղևորվեն շաբաթական այս բոլոր հարյուրավոր չվերթները: Դե, դրանք, իհարկե, կանցնեն Թբիլիսիով», — շարունակեց նա, — «Նույնը սահմանին տեղափոխումների հետ կապված. դուք գիտեք սա, քանի որ հայկական բեռնատարը կհասնի Վերին Լարս, այնուհետև բեռը կտեղափոխվի բելառուսական կամ ռուսական բեռնատարի, որը կտանի բեռը Ռուսաստան, իսկ հայ վարորդը կվերադառնա Հայաստան: Ահա թե ինչ կարող է իրականում տեղի ունենալ»։

«Եվ մենք չենք կարող անտեսել սա և չմտածել այս հարցերի մասին։ Մենք մտածում ենք այս մասին, մենք գնահատում ենք սա», — ընդգծեց Օվերչուկը։

NEWS.am-ը Telegram-ում

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30