ԵՄ-ն սպառնացել է ԱՄՆ-ին միջոցներով, եթե առևտրային համաձայնագիր չկնքվի

ԵՄ-ն շարունակում է ինտենսիվ առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ հուլիսի 9-ի մաքսատուրքերի վերջնաժամկետից առաջ։ Դաշինքը առաջընթաց է գրանցում։ Այս մասին հայտարարել է ԵՄ տնտեսական հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը, հաղորդում է Bloomberg-ը։ «Մենք նախընտրում ենք գտնել փոխադարձաբար ընդունելի լուծում և, որոշ առումով, մեղմացնել առևտրային լարվածությունը», — ասել է Դոմբրովսկիսը։ Միևնույն ժամանակ, նա զգուշացրել է. «ԵՄ-ն պատրաստ է միջոցներ […]
Փախստականների, ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությունը ՄԻՊ-ի առանցքային ուղղություններից է․ Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպանն ուղերձ է հղել Փախստականների համաշխարհային օրվա առթիվ, որում ասված է․ «Հունիսի 20-ը նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր՝ ստեղծելով ևս մեկ առիթ` բարձրաձայնելու փախստականների և ապաստան հայցողների հիմնախնդիրները, ինչպես նաև կարևորելու նրանց իրավունքների պաշտպանությունը։ Փախստականների, ապաստան հայցողների և տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքային ուղղություններից է։ Այս աշխատանքը ներառում […]
Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ

Այժմ արդեն կարելի է ամփոփել, որ մեկ շաբաթ առաջ Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Իսրայելական կողմը հավանաբար հաշվարկել էր, որ առաջին հուժկու հարվածից և ռազմական ղեկավարության նշանակալի դեմքերի սպանությունից հետո Իրանում ի հայտ կգա պետական ու ռազմաքաղաքական ղեկավարման ճգնաժամ։ Ակնհայտ է, որ նման ճգնաժամ […]
Ֆրանսիայի վարչապետը «լռվել» է կործանիչի ներսում ավիաշոուի ժամանակ

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն դժվարությամբ է դուրս եկել ֆրանսիական Rafale կործանիչից։ Այս մասին հաղորդում է Entrevue ամսագիրը։ Սա տեղի է ունեցել վարչապետի՝ հունիսի 16-ից 19-ը Փարիզի ավիաշոու այցելության ժամանակ։ «Բարուն նստել է Rafale-ը…, բայց մի փոքր խնդիր է առաջացել. վարչապետը խրվել է և չի կարողացել դուրս գալ ինքնաթիռից, ինչը մեծ ծաղրի է արժանացել», — գրում […]
Երևանը Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման հարցը չի բարձրացրել. ՌԴ ԱԳՆ

Մենք կանոնավոր երկխոսություն ունենք Երևանի հետ բոլոր ոլորտներում, բոլոր այն գերատեսչությունների միջոցով, որոնք նշանակվել են այս թեման քննարկելու համար (ռուսական զորքերի դուրսբերման հարցը՝ խմբ.), և այս հարցը երբեք գործնական իմաստով չի բարձրացվել։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հնարավոր է՝ դա քննարկվել է Հայաստանի համայնքների, կամ հանրության, կամ փորձագիտական […]
Արտակ Զեյնալյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

Ազգային ժողովն Արտակ Զեյնալյանին ընտրեց Սահմանադրական դատարանի դատավոր։ Ազգային ժողովի նիստում տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքները ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Նարեկ Բաբայանը։ «Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել էր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 67, դեմ՝ 0»,- ներկայացրեց […]
Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը գրպանային դատաիրավական համակարգի հերթական ամոթալի գործողությունն էր. Քոչարյան

Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը գրպանային դատաիրավական համակարգի հերթական ամոթալի գործողությունն էր։ Այս մասին գրել է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Ազգային խայտառակություն է, երբ մեծ ներդրողը և բարեգործը, ում գործունեության արդյունքները ակնառու են թե՛ սփյուռքում և թե՛ Հայաստանում, առանց որևէ հիմքի բանտ է նետվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես գալու համար։ Այս խայտառակ […]
Գերմանիայի նոր կառավարությունը հավանություն է տվել Իսրայելին զենքի մատակարարմանը

Ֆրիդրիխ Մերցի կաբինետն իշխանության գալու առաջին հինգ շաբաթների ընթացքում թույլատրել է գերմանացի արտադրողներին Իսրայել մատակարարել գրեթե 4 միլիոն եվրոյի զենք, հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից՝ ի պատասխան ձախախողմյան կուսակցության պատգամավորի հարցման՝ պարզաբանելով, որ խոսքը ռազմական զենքի մասին չէ, հաղորդում է գերմանական Die Welt պարբերականը։ Նոր կառավարությունն առաջին անգամ բացահայտել է հաստատված մատակարարումների ծավալը։ Ինչպես նշում է […]
ՍԱՏՄ–ն Էջմիածնում կասեցրեց «Պիցցա Տաշիր» ՍՊԸ–ին պատկանող հանրային սննդի կետի գործունեությունը

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում: ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Էջմիածին քաղաքի Մաշտոցի 110 հասցեում գործող մասնաճյուղում անցկացվող ստուգման ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ. հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված […]
Ինչո՞ւ ՌԴ-ն իր քաղաքացիներին Իրանից տարհանելու համար առաջին իսկ օրերից չօգտագործեց Հայաստանով անցնող ճանապարհը

Քաղաքական պատճառներ չկային, այդ ուղին չօգտագործելու փաստական հիմքեր չկային, խոչընդոտներ չկային։ Դրա մասին շաբաթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Ռուսաստանի Դաշնությունն իր քաղաքացիներին Իրանից տարհանելու համար առաջին օրերից չի օգտագործել Հայաստանով անցնող երթուղին։ «Այս ուղին նախկինում պարզապես չէր օգտագործվում, բայց միևնույն ժամանակ օգտագործվում էր Ադրբեջանի […]