Սամվել Կարապետյանին տարել են «Արմավիր» ՔԿՀ

Գործարար Սամվել Կարապետյանին տարել են Արմավիրի քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել են իրավապահ մարմինները։ Նշենք, որ սա անսպասելի է եղել փաստաբանների համար, քանի որ ակնկալվում էր, որ Սամվել Կարապետյանը պետք է տեղափոխվեր «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Հիշեցնենք՝ երեկ դատարանը 2 ամսով կալանավորեց «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարին՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեղադրանքով։ Համեմատաբար վերջերս […]

ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և անդամ պետությունների դեսպաններն այցելում են Սյունիք

ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և անդամ պետությունների դեսպանները այցելում են Սյունիք։ Այցի ընթացքում նրանք հանդիպելու են մարզային, տեղական իշխանությունների ներկայացուցիչների և գործընկերների հետ, մասնակցելու տարբեր միջոցառումների և շփվելու տեղացի երիտասարդների հետ։

ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն Դը Մյույզերին: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից: նախարարի տեղակալը ողջունել է դեսպանի այցը նախարարություն՝ կարևորելով բարեկամական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև: Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները կրթության, […]

Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված՝ հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը։ ՊԵԿ-ը հայտնում է, որ Վրաստանի մաքսային մարմինների թողունակության կարգավորման արդյունքում, հունիսի 18-ից կազմակերպվել է հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը […]

Իսրայելը հայտնել է Իրանի միջուկային օբյեկտները գրոհելու մասին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Արակի չգործող միջուկային ռեակտորին եւ Նաթանզի միջուկային օբյեկտին, հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը Telegram-ում։ Մասնավորապես, Նաթանզի շրջանում Իսրայելը հարվածել է «միջուկային զենքի մշակման օբյեկտին»։ Նշվել է, որ օբյեկտում կային բաղադրիչներ եւ հատուկ սարքավորումներ, որոնք օգտագործվել են «միջուկային զենքի մշակումը առաջ մղելու» համար։ Հունիսի 19-ին Իսրայելի պաշտպանության բանակի […]

Իրանում անջատել են ինտերնետը

Իրանը կես օրից ավելի գրեթե ամբողջությամբ անջատված է ինտերնետից, այս մասին հայտնել է NetBlocks կազմակերպությունը, որը վերահսկում է ինտերնետային կապը եւ կիբեռանվտանգությունն ամբողջ համաշխարհային ցանցում։ «Տվյալներն այժմ ցույց են տալիս, որ Իրանն ավելի քան 12 ժամ անջատված է ինտերնետից. իշխանություններն անջատել են ինտերնետն ամբողջ երկրում՝ հղում կատարելով այն բանին, որ Իսրայելը, նրանց խոսքով, համացանցն օգտագործում […]

Brent նավթի գինը բարձրացել է՝ մեկ բարելը 76,9 դոլար

Հինգշաբթի առավոտյան նավթի գինը բարձրացել է ԱՄՆ-ի՝ Իրան-Իսրայել հակամարտությանը միջամտելու ծրագրերի վերաբերյալ անորոշության ֆոնին։ Brent ապրանքանիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում բարձրացել է 0.21 դոլարով (0.27 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 76.91 դոլարի։ Չորեքշաբթի այս պայմանագրերը բարձրացել են 0.25 դոլարով՝ հասնելով մեկ բարելի համար 76.7 դոլարի։ WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի […]

Ավարտին է հասցվել Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացը. ԱԳՆ գլխավոր քարտուղար

Ավարտին է հասցվել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի գնման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը: «Ձեռք է բերվել Rue d’Arlon 92 1040 հասցեում գտնվող Բելգիայի Գործարարների միության նախկին շենքը, որը կառուցվել է 1866-1870 թվականներին և չափազանց մոտ է գտնվում Եվրոպական հանձնաժողովին, Եվրոպական խորհրդարանին և այլ պետական կառույցների։ Շրջակայքում […]

Ուխտերթ դեպի Մայր Տաճար՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ և ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի

2025 թվականի հունիսի 22-ին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է: Այդ օրը ժամը 11։00-ին տեղի է ունենալու Սուրբ և Անմահ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում: Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։ Տոնի առիթով դուրս են բերվելու՝ Տիրոջ Կենաց Փայտի մասունքը, Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, Սուրբ Գրիգոր […]

Գերմանիայի, Ֆրանսիայի և Բրիտանիայի արտգործնախարարներն ուրբաթ կհանդիպեն Իրանի արտգործնախարարի հետ

Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաեւ Եվրամիության արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, ուրբաթ Ժնեւում կհանդիպեն Իրանի արտաքին գործերի նախարարի հետ, հաղորդել են համաշխարհային գործակալությունները՝ հղում կատարելով եվրոպացի անանուն դիվանագետին։ Արտաքին գործերի նախարարները կփորձեն գտնել իսրայելա-իրանական հակամարտության ներկա թեժ փուլից դուրս գալու ուղիներ: Ինչպես տեղեկացրել է բրիտանական PA Media գործակալությունը, Մեծ Բրիտանիայի արտաքին […]