Նախագահ Հերցոգ. Իսրայելը նպատակ չունի տապալել Իրանում կառավարությունը

Իրանի միջուկային ծրագրի դեմ ռազմական գործողությունը ճիշտ որոշում էր, բայց Իսլամական Հանրապետության կառավարության տապալումը Իսրայելի նպատակը չէ, Bild-ին ասել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը։

Նրա խոսքով՝ այս սպառնալիքը պետք է վերացվի, ինչն էլ Իսրայելն անում է։ Հերցոգը ընդգծել է, որ հրեական պետությունը որևէ նպատակ չունի Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կամ Հանրապետությունում ռեժիմի փոփոխության հետ կապված։

Իսրայելի նախագահը հավելել է, որ Խամենեիի վերացումը կարող է լինել «կողմնակի ազդեցություն», որը երկարաժամկետ հեռանկարում կարող է «օգտակար» լինել Իրանի ժողովրդի համար։

Դրանից առաջ The New York Times-ը հայտնել էր, որ ԱՄՆ հետախուզական գործակալությունները կարծում են, որ Իրանը կարող է սկսել միջուկային զենք մշակել, եթե Վաշինգտոնը հարձակվի Ֆորդոյի վրա կամ եթե Իսրայելը վերացնի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին։

Նախորդ օրը Axios-ը, հղում անելով աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ-ն կարող է հարվածել Ֆորդոյի իրանական միջուկային օբյեկտին աշխարհի ամենահզոր ոչ միջուկային ռումբով։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30