Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը մինչև 2025 թվականի վերջ կարող է նվազել 3 միլիարդ դոլարով. Օվերչուկ

Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը մինչև 2025 թվականի վերջը կարող է նվազել 3 միլիարդ դոլարով։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումում հայտարարել է փոխվարչապետ Օվերչուկը։

Հիմնական պատճառների թվում նա նշել է խոչընդոտները, արգելքները և կարգավորող մարմինների աշխատանքը։ Կան նաև խնդիրներ փոխադարձ հաշվարկների հետ կապված. «Մենք պետք է նաև ընդլայնենք Վերին Լարսի անցակետերի քանակը, որտեղ այս օրերին կրկին գրանցվում են մեծ խցանումներ։ Սակայն, Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին ապահովում է երկրի կայուն տնտեսական աճը»։

Օվերչուկի խոսքով՝ 10 տարի առաջ՝ ԵԱՏՄ-ին միանալու ժամանակ, Հայաստանի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում էր մոտ 3,8 հազար դոլար, այսօր այն հասել է 8,5 հազար դոլարի։ Իհարկե, սա չի կարելի անվանել մեծ եկամուտ, բայց ցուցանիշը խոսում է տեմպերի և ներուժի մասին, հավելել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30