Skip to main content

Ակնհայտ է, որ պետք է անենք որոշ վերանայումներ՝ մեր աշխատանքն ավելի արդյունավետ իրականացնելու համար. վարչապետ

Մեկնարկել է նոր ձևավորված Կառավարության առաջին նիստը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի սկզբում շնորհավորել է բոլորին նշանակման առիթով։

«Առաջիկայում կանդրադառնանք մեր անելիքներին, բայց ամբողջական անդրադարձ կունենանք Կառավարության 2026-31թթ․ գործունեության ծրագրի քննարկումներին։ Ակնհայտ է, որ մեր գործունեության մի հսկա հատվածը լինելու է շարունակական ժանրի մեջ, բայց նաև ակնհայտ է, որ մենք պետք է անենք որոշ վերանայումներ՝ մեր աշխատանքն ավելի արդյունավետ իրականացնելու համար։

Այն, ինչ նախորդող շրջանում չի ստացվել, մենք պետք է վերլուծենք, վերլուծում ենք և վերլուծել ենք դրա պատճառները և պիտի անենք անհրաժեշտ հետևություններ, իսկ այն, ինչ ստացվել է, դա էլ վերլուծենք, վերլուծում ենք և վերլուծել ենք, և պետք է առավել արդյունավետ մոտենալ հարցերին ու փորձենք մեր աշխատանքը դարձնել արդյունավետ»,- ասել է վարչապետը։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31