Skip to main content

Լիպարիտ Դրմեյանը զրպարտության համար հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Փաշինյանի

«Միասնության թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանը զրպարտության համար հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Փաշինյանի: Այս մասին հայտնել է նա:

«Ասուլիսի ժամանակ հնչեցված հայտարարություններն իրականությանը չհամապատասխող էին և ունեին իմ պատիվն ու արժանապատվությունն արատավորող բնույթ, ուստի ես որոշել եմ իմ իրավունքները պաշտպանել դատական կարգով։ Հայց եմ ներկայացրել զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պարտավորեցնելու մասին»,- ասել է Դրմեյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց իր հետ աշխատած նախկին պաշտոնյայի՝ Լիպարիտ Դրմեյանի դեմ:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31