Skip to main content

«Իմ նպատակը հրթիռները չեն, այլ խաղաղությունը». Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ի արտադրման լիցենզիա տրամադրելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չի որոշել՝ թույլ կտա՞ Ուկրաինային արտադրել Patriot հրթիռներ։ Այս մասին նա հայտարարել է Financial Times-ին տված մեկնաբանության մեջ՝ կասկածի տակ դնելով Վաշինգտոնի և Կիևի ավելի վաղ հայտարարած պայմանավորվածությունը։

Լրագրողների հետ հեռախոսազրույցում Թրամփը նշել է՝ «վստահ չէ», որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Վաշինգտոնը դեռևս «քննարկում է» այս հարցը։

«Դրանք միանգամայն բացառիկ զենքեր են, և մենք պետք է փոքր-ինչ զգույշ լինենք այն հարցում, թե ում ենք տալիս լիցենզիա։ Մենք ընդհանրապես չենք լիցենզավորում սպառազինության արտադրությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նրա խոսքով՝ այժմ իր ուշադրությունը կենտրոնացած է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խոշոր պատերազմի ավարտի վրա։ «Պարզ ասած՝ մենք ուզում ենք, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմն ավարտվի։ Իմ նպատակը հրթիռները չեն։ Մեր նպատակը խաղաղությունն է»,- ընդգծել է Թրամփը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031